Եվրոպայի հայկական ասոցիացիաների համաժողովը օրերս դիմել է Եվրամիությանը` կոչ անելով պաշտպանել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների օգտին հանդես եկող Թուրքիայի քաղաքացիներին: Կոչը հաջորդել է «հայերի հետ փոխըմբռնման կամուրջներ» հաստատել ձգտող քաղաքացիների դեմ ուղղված Թուրքիայի կառավարության գործողություններին: Մասնավորապես, պաշտոնական Անկարան պաշտոնանկ է արել մի շարք ղեկավար անձանց, այդ թվում եւ Իգդիր սահմանային քաղաքի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Թայեր Օրալին, Հայաստանից վերադառնալուց հետո: Թուրքական իշխանությունների թշնամանքի ալիքը դրսեւորվել է Թուրքիայի պետնախարար Ռեշաթ Դողրուի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է, որ ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ Եվրամիությունը, չի կարող Թուրքիային ստիպել ապաշրջափակել Հայաստանի սահմանները: