AM
10 Փետրվար 2017 - 08:59 AMT

Մանուչարյանը հեռացել է «Ռատչաբուրիից»` չմասնակցելով ոչ մի պաշտոնական խաղի

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է, որ հեռանում է Թաիլանդի «Ռատչաբուրի» ակումբից: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մանուչարյանը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և հայտարարել է, որ հեռանում է ակումբից: «Գնում եմ «Ռատչաբուրիից»: Հաջողություն, տղաներ»,-գրել է ֆուտբոլիստը:

Մանուչարյանը տեղափոխվել էր «Ռատչաբուրի» 2016-ի նոյեմբերին, որտեղ մասնակցել է միայն ընկերական խաղերին:

Ավելի վաղ Մանուչարյանը հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալում»: