Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում երկրպագուների համար կազմակերպված քվեարկությամբ հունվարին Հենրիխ Մխիթարյանի՝ «Ուիգանի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ՊԼ-ի լավագույն գոլը:
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» խաղի 74-րդ րոպեին գրոհ է սկսել, փոխանցել գնդակը Մարսիալին և ստանալով պատասխան փոխանցումը մոտ տարածությունից՝ երրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպաս: Մխիթարյանի գոլի շնորհիվ խաղի հաշիվը դարձել է 3:0:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Ուիգանի» հետ ուժերը չափել էր սեփական հարկի տակ: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:
Ավելի վաղ, Հենրիխ Մխիթարյանի՝ դեկտեմբերին «Սանդերլենդի» դարպասն ուղարկած «կարիճ գոլը» ճանաչվել է ՊԼ-ի լավագույն գոլը:






