Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ:
«Շատ կարևոր է, որ բանակը հսկողություն է հաստատել Այն Ալոուշիե բարձունքում` դրանով իսկ կտրելով նահանջի բոլոր ուղիները ԻՊ համար»,-ասել է ՌԻԱ գործակալությանը աղբյուրը սիրիական աշխարհազորից:
«Փետրվարի 10-ին Սիրիայի բանակն ու դաշնակիցները հասել են Թադիֆ: Այդպիսով նրանք արդեն Էլ Բաբի մատույցներում են»,-պարզաբանել է նա:
Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում:
ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա:






