ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինը, որը շփումներ է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ, կորցրել է նոր վարչակազմի մի շարք անդամների վստահությունը: Washington Post-ը հայտնել է, որ նրան չեն վստահում ստի պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն:
Ըստ պարբերականի, որը հղում է անում Սպիտակ տան աղբյուրներին, Ֆլինի դիրքերը, որը դեկտեմբերին քննարկել է պատժամիջոցների թեման ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, զգալիորեն թուլացել են, քանի որ վարչակազմում «նրան չեն կարող վստահել»:
«Բոլոր սրերն ուղղված են Ֆլինի դեմ»,-ասել է աղբյուրը: Թրամփի դիրքորոշումն անհայտ է մնում: Նրա խորհրդական Սթիվեն Միլլերը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ոչինչ չգիտի նախագահի դիրքորոշման մասին:
Ֆլինը վստահեցրել է, որ չի քննարկել պատժամիջոցների հարցը Կիսլյակի հետ, ինչի մասին սակայն, հայտնի է դարձել հատուկ ծառայություններին: Հավատալով նրան` այդ մասին խոսել էին փոխնախագահ Մայք Փենսը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիբուսը,Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: «Հիմա փոխնախագահը կարծում է, որ Ֆլինը ստել է իրեն: Նա կորցնում է ընկերներին, չեմ կարծում, որ դա երկար կտևի»,-ասել է աղբյուրը WP-ում:
Փետրվարի 11-ին Associated Press-ի աղբյուրը Սպիտակ տանը հայտնել էր, որ Թրամփը լիովին վստահում է Ֆլինին: Ընդ որում խորհրդականն ինքը այժմ ասում է, որ չի հիշում`խոսել Կիսլյակի հետ պատժամիջոցների մասին, թե ոչ:
The Washington Post-ն ավելի վաղ գրել էր, որ Ֆլինը մասնավոր կարգով քննարկել է պատժամիջոցների հարցը Կիսլյակի հետ և Կրեմլին անթույլատրելի «պոտենցիալ ապօրինի» ազդանշան է տվել, թե ՌԴ-ն կարող է պատժամիջոցների մեղմացում ակնկալել:






