AM
13 Փետրվար 2017 - 12:14 AMT

ԶԼՄ-ներ. Իրաքում ԻՊ-ն առաջին անգամ տանկերով է գրոհել` փորձելով հասնել Սիրիայի սահմանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առաջին անգամ տանկեր է կիրառել` փորձելով Իրաքից հասնել Սիրիայի սահմանին: Այդ մասին շիա աշխարհազորայինների հրամանատարության վրա հղումով հայտնել է Sumaria հեռուստաալիքը:

«ԻՊ գրոհայինները փետրվարի 12-ի ուշ երեկոյան փորձել են ճեղքել շրջափակումւ Տալյավա, Այն էլ Հուսան և Էշ Շարաիյա բնակավայրերի մոտ և հասնել Սիրիայի սահմանին»,-ասվում է աշխարհազորայինների հայտարարության մեջ: Նրանց գրոհը հետ է մղվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ «իրաքյան աշխարհազորի զրահամեքենաների դեմ ծայրահեղականներն առաջին անգամ տանկեր են կիրառել»:

Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե հատկապես քանի միավոր զրահատեխնիկա են գործարկել ահաբեկիչները:

Ըստ աշխարհազորի տվյալների, ԻՊ կողմնակիցների գրոհին մոտ 200 ահաբեկիչ է մասնակցել, 50-ը ոչնչացվել է: