Մոտ ժամանակներս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կայցելի Սեուլ, որտեղ կքննարկի Հայաստանի եւ Հարավային Կորեայի ընկերությունների միջեւ համագործակցության աշխուժացման հարցեր: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Ա. Աբրահամյանը` արտադրության էլեկտրոնային ճյուղում մասնագիտացող հարավկորեական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում մետաղների եւ պղնձի մոլիբդենի ձեռք բերմամբ: Դրանից բացի, «Մշակ» ընկերությունը կորեական կողմին է ներկայացրել իր նվաճումներն ու հնարավորությունները: ՌՀՄ նախագահի կարծիքով, Հարավային Կորեան Հայաստանին նման է այն առումով, որ այնտեղ էլ սուղ են բնական հարստությունները, սակայն կա պատկառելի մտավոր ներուժ: