AM
15 Փետրվար 2017 - 06:33 AMT

Շախմատիստ Գաբուզյանը 2 հաղթանակ է տարել «Ֆիրդուսի գավաթի» մեկնարկում

Իրանում մեկնարկել է «Ֆիրդուսի գավաթ» միջազգային մրցաշարը: Մասնակիցների թվում են նաև գրոսմայստեր Հրայր Սիմոնյանն ու Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը։

«Ֆիրդուսի գավաթ» մրցաշարում խաղացվելու է 11 տուր, որից 2-ն արդեն կայացել են։ Գաբուզյանը տարել է 2 հաղթանակ, իսկ Սիմոնյանը՝ ունեցել մեկ հաղթանակ և մեկ ոչ ոքի, գրում է Armchess.am-ը։

«Ֆիրդուսի գավաթին» մասնակցում է 18 երկրի 332 շախմատիստ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ:

Իրանում փետրվարի 6-ին ավարտված «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը 5-րդ տեղն էր գրավել: Ավելի վաղ, Գաբուզյանը դարձել էր «Սաբալանի գավաթ» կայծակնային մրցաշարի հաղթող։