AM
16 Փետրվար 2017 - 06:10 AMT

ՀՀ-ն 16 մասնակից ունի Մոսկվայի շախմատի «Աերոֆլոտ Օփեն 2017»-ին

Փետրվարի 21-ից մարտի 3-ը Մոսկվայում կանցկացվի ամենամյա «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարը, որն 2017-ին կանցկացվի 15-րդ անգամ։

«Աերոֆլոտ Օփենին» հնարավորություն ունի մասնակցել ցանկացած մակարդակի շախմատիստ. այն անցկացվում է 3՝ A, B, C խմբով։ Ամենաուժեղ մասնակիցները, ովքեր ունեն 2550 և ավելի վարկանիշ, իրենց ուժերը կփորձեն A խմբում։ Մրցաշարը անցկացվելու է շվեյցարական համակարգով՝ 9 տուրով։

Հայաստանը ևս ունի մասնակիցներ «Աերոֆլոտ Օփենի» բոլոր 3 խմբերում։ Նրանք են՝ Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռաֆայել Բակունցը, Դավիթ Միրզոյանը, Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը, Արփինե Գրիգորյանն ու Ազատ Թավաքալյանը։

Բացի հիմնական մրցաշարերից «Աերոֆլոտ Օփենում» կանցկացվի նաև բլից մրցաշար։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմելու է 140․000 եվրո։

Խաղերը մեկնարկելու են Երևանի ժամանակով 16։00-ին, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով: