AM
17 Փետրվար 2017 - 06:56 AMT

ՌԴ ԱԳՆ. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջին քայլը Թբիլիսին պետք է անի

ՌԴ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կախված է Թբիլիսիից: Մոսկվան հուսով է, որ դա տեղի կունենա, սակայն կարծում է, որ առաջին քայլը պետք է վրաց գործընկերներն անեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Գրիգորի Կարասինը:

«Դա կախված է վրացական կողմից: Մենք չենք խզել հարաբերությունները, Վրաստանն է խզել հարաբերությունները: Մենք հուսով ենք, որ ինչ-ինչ հանգամանքներում դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն Թբիլիսիի նախաձեռնությամբ»,-ասել է Կարասինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ դրա համար Մոսկվան «աշխատում է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ»: «Մենք լուծում ենք այն հարցերը, որոնք կարելի է կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»,-ասել է Կարասինը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը Պրահայում տեղի ունեցած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել դեռևս 2011-ին կնքված վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության դիտարկման մասին պայմանագրի իրագործումը:Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսեթիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից: