Հեռախոսը, որից Երկրոդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտվել է Ադոլֆ Հիտլերը, վաճառվել է ամերիկյան աճուրդում 243.000 դոլարով:
Գնորդն անհայտ է մնացել: Սակարկությունները ԱՄՆ Մերիլենդ նահանգի Չեսապիկ քաղաքում սկսվել են 100.000 դոլար մեկնարկային գնից:
Կարմիր հեռախոսը, որի վրա փորագրված է Հիտլերի անունը, հայտնաբերվել է Բեռլինի նրա ստորգետնյա ապաստարանում 1945 թվականին:
Հեռախոսի վրա փորագրված է Հիտլերի անունը, հայտնում է BBC-ին:
Խորհրդային զինվորները հանձնել են հեռախոսը որպես հուշանվեր բրիտանացի սպա սըր Ռալֆ Ռեյներին, երբ Գերմանիան պարտվել է պատերազմում: Ըստ սակարկությունների կազմակերպիչների, հեռախոսը «զանգվածային ոչնչացման զենք է», քանի որ հենց այդ հեռախոսով է Հիտլերը կարգադրություններ արել, որոնք միլիոնավոր զոհերի պատճառ են դարձել պատերազմի ժամանակ:
Աճուրդի էր հանվել նաև Հիտլերին պատկանող շան արձանիկը: Այն վաճառվել է 24.300 դոլարով:






