Լուսինը կարող է ճանաչվել Արեգակնային համաստեղության մոլորակ: Այդ մասին հայտնել են NASA-ին մոտ աղբյուրները:
Ըստ գիտնականների, Լուսինը գրեթե բոլոր տվյալներն ունի մոլորակ համարվելու համար: New Horizon զոնդի օգնությամբ Պլուտոնի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն առաջարկել են փոխել մոլորակ հասկացությունը: Նրանք կարծում են, որ այդ սահմանումից հարկավոր է հանել Արեգակի շուրջ մոլորակի պարտադիր պտույտի մասին կետը, գրում է Discover24-ը:
Եթե ուղղումը ընդունվի Միջազգային աստղագիտական միության կողմից, Արեգակնային համակարգում մոտ հարյուր նոր մոլորակ կհայտնվի՝ ներառյալ վերջերս հայտնաբերված գերերկիրը:
Աստղագետները հայտնաբերել են Gilese 411b մոլորակը մոտակա աստղային համակարգում, որը պիտանի է բնակության համար:
Հարցը բաց է մնում, քանի դեռ առաջարկվող ուղղումը չի ընդունվել:






