Մարսելում, Կլեմոն Ֆերանում և Փարիզի արվարձաններից մեկում երկրի անվտանգության ուժերը 3 անձ են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:
«Նախապատրաստումը գրոհին գրեթե ավարտված էր, ուստի որոշում կայացվեց ձերբակալել նրանց»,-պարզաբանել է աղբյուրը հատուկ ծառայություններում, գրում է Lenta.ru-ն Le Figaro-ի վրա հղումով:
Ինչպես նշում է պարբերականը, ձերբակալվածներից մեկի բնակարանում՝ Կլեմոն Ֆերանում սակրավորները պայթուցիկ սարք են վնասազերծել:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները 2016-ին 17 ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն դեկտեմբերի 23-ի երեկոյան Փարիզում:






