AM
22 Փետրվար 2017 - 06:31 AMT

Կիևը հորդորում է ՄԱԿ ԱԽ-ին զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն առաջարկել է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ Անվտանգության խորհրդում:

«Անվտանգության խորհուրդը պետք է կարողանա արդյունավետ արձագանքել արյունահեղ հակամարտություններին, անկախ հակամարտության կողմի հնարավոր անդամությունից ՄԱԿ ԱԽ-ին մշտական անդամի կարգավիճակով»,-հայտարարել է Կլիմկինը ԱԽ նիստում:

ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, վետոյի իրավունք ունեն, որը հնարավորություն է տալիս արգելափակել կազմակերպության ցանկացած բանաձև:

Նա հիշեցրել է, որ ըստ ՄԱԿ Կանոնադրության 27 հոդվածի, հակամարտության կողմ հանդիսացող երկիրը պետք է ձեռնպահ մնա որոշումներ կայացնելիս: Ըստ նրա, այդ կետն անտեսվում է, ինչն անթույլատրելի է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կիևը բազմիցս է մեղադրել Մոսկվային երկրի ներքին գործերին միջամտելու մեջ, ոչ մի ապացույց սակայն չներկայացնելով: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ ՌԴ-ն մասնկից չէ Դոնմբասի իրադարձություններին և շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթահարի ճգնաժամը: