AM
23 Փետրվար 2017 - 09:18 AMT

ԵՏՄ դատարան. Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագիրը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դատարանը որոշել է, որ Բելառուսն ամբողջ ծավալով չի կատարում ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներն ապրանքների ազատ տեղաշարժի և Մաքսային միության գործառույթների մասով: Այդ մասին ասվում է դատարանի որոշման մեջ:

Դատարանի քարտուղարությունը չի մեկնաբանում որոշման մանրամասները և չի հստակեցնում, թե ինչ ֆինանսական հետևանքներ կունենա բելառուսական կողմի համար: Բելառուսի ներկայացուցիչները ևս ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

ԵՏՄ դատարանում դատավարության համար առիթ է հանդիսացել ՌԴ արդարադատության նախարարության դիմումը:

Ըստ նախարարության, 2014-ին և2015-ի սկզբին Բելառուսի մաքսային մարմինները չհիմնավորված որոշումներ են կայացրել՝ ՌԴ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող կենցաղային տեխնիկայի վրա արգելանք դնելու և իրացնելու վերաբերյալ: Տեխնիկան ավտոտրանսպորտով տեղափոխվում էր Կալինինգրադի շրջանից ՌԴ այլ շրջաններ: Ռուսական կողմը պահանջել էր դատարանից ֆիքսել, որ Բելառուսը չի կատարում պայմանագրի դրույթները: