Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրջազգային մրցաշարում փետրվարի 26-ին տեղի են ունեցել եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճել ոսկե մեդալ: Այսպիսով, հավաքականը Հայաստան կվերադառնա նվաճած 1 ոսկե մեդալով, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:
Հեղինակավոր մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով:






