AM
2 Մարտ 2017 - 07:32 AMT

Հասրաթյան. Հենակետային դիրքերի շտաբի ոչնչացման մասին լուրն ապատեղեկատվություն է

ԼՂՀ-ում հենակետային դիրքերի շտաբի իբրև թե ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի պրոպոգանդայի հերթական դրսևորումն է», – ասաց Հասրաթյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ին իբր «ոչնչացվել է հայկական ԶՈւ հենակետային դիրքերի շտաբը, հայկական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ»: