Վճռաբեկ դատարանն արդարացրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նրանից հանվել են բոլոր մեղադրանքները 2011-ի հունվարին ցուցարարների մահվանն առնչություն ունենալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է դատարանի ներկայացուցիչը, գրում է Deutsche Welle-ն:
2011-ին Հոնսի Մուբարաքին մեղադրեցին 2011-ի ժողովրդական ապստամբության ժամանակ հարյուրավոր ցուցարարների մահվանն առնչություն ունենալու մեջ: Ստորին ատյանի դատարանը նրան դատապարտեց ցմահ ազատազրկման: Ավելի ուշ մեկ այլ դատարան հանցե բոլոր մեղադրանքները, սակայն Գլխավոր դատախազությունը բողոքարկեց այդ որոշումը:
2015-ի նոյեմբերին վճռաբեկ դատարանը սկսեց գործի վերանայումը: Կայացված որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:






