Լևոն Արոնյանը միացել է վիրավոր զինվորներից մարտի 8-ի բացիկ գնելու ակցիային: Հայտնի շախմատիստը որոշել է շնորհավորել մտերիմներին զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողների պատրաստած տոնական բացիկներով։ Արոնյանն այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով:Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին: Միացեք և Դուք: Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակցիային է միացել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:






