AM
8 Մարտ 2017 - 05:20 AMT

Wikileaks-ը սկսել է հրապարակել ԿՀՎ արտահոսած գաղտնի փաստաթղթերը

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կիբերհետախուզության կենտրոնից արտահոսած փաստաթղթերի առաջին խմբաքանակը:

Հրապարակված փաստաթղթերը վկայում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սմարթֆոններին, համակարգիչներին, Android, iOS և Windows համակարգերով աշխատող այլ սարքերին՝ խելացի ժամացույցներին ու անգամ հեռուստացույցներին հետևելուն ուղղվա մասշտաբային ծրագրի առկայության մասին:

Բացի այդ, հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ Մայնի Ֆրանկֆուրտում ԱՄՆ հյուպատոսությունը ԱՄՆ գաղտնի «հաքերային» բազա է, որն օգտագործվում է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում հարձակումներ կազմակերպելու և կոորդինացնելու համար:

Wikileaks-ը նշում է, որ գաղտնագրել է հրապրակված տեղեկություններում որոշ մանրամասներ, քանի որ դրանք կարող են օգտագործվել որպես կիբերզենք արդեն այլ կազմակերպությունների կամ անձանց կողմից:

Vault 7 անվանումը ստացած փաստաթղթերի տրցակը ԿՀՎ պատմության ընթացքում տեղեկատվության արտահոքի ամենամեծ դեպքն է: Wikileaks-ին հաջողվել է փեռք բերել մոտ 8700 փաստաթուղթ: