AM
9 Մարտ 2017 - 09:04 AMT

Մարգարիտա Սիմոնյանը՝ ՌԴ ամենահաջողակ գործարար կանանց ցանկում

ՌԴ Քաղաքականության և բիզնեսի ինստիտուտը ներկայացրել է 2016-ի Ռուսաստանի 25 ամենահաջողակ կանանց ամենամյա ռեյտինգային ցուցակը:

Դրանում ընդգրկված է RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, գրում է Արցախպրեսը:

Սիմոնյանը ցանկում 10-րդ տեղում է:

Մարգարիտա Սիմոնյան ծնվել է 1980 թ. ապրիլի 6-ին Կրասնոդարում: Լրագրող է , RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր (2013 թ. դեկտեմբերի 31-ից):