AM
9 Մարտ 2017 - 12:52 AMT

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 3 տեղով

Մարտի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով և զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել էր 4 հորիզոնականով և զբաղեցնում էր 82-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի փետրվարի 9-ին հրապարակված դասակարգման աղյուսակում: ՖԻՖԱ-ի հունվարի 12-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը 86-րդն էր: