Սիրիացի քրդերի ջոկատները, որոնց հետ գործակցում է ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարում, կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:
Դևիսը ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայի «մտավախության հիմնավորվածությունը» այն սպառնալիքի հարցում, որ ներկայացնում են ՔԱԿ գրոհայինները, քանի որ Վաշինգտոնը ևս այդ կազմակերպությունն ահաբեկչական է համարում:
«Սակայն մենք չենք կարծում, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը, մարդիկ, որոնց հետ մենք աշխատում ենք «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կազմակերպության միջոցով, նույն ուժերն են, ինչ ՔԱԿ-ը: Իրականում, մարդիկ, որոնց հետ մենք գործակցում ենք ցամաքում, ամենաարդյունավետ ուժն են Սիրիայում ԻՊ-ից տարածքներ ազատագրելու գործում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիան, ԱՄՆ դաշնակիցը լինելով ԻՊ դեմ պայքարում, համարում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (YPG) դեմ են այդ կազմակերպությանը ռազմական օգնություն տրամադրելուն: Սիրիացի քրդերն իրենց հերթին օկուպանտ են համարում Թուրքիային, որն ինքնուրույն ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ-ն, իր հերթին ջանում է բախում թույլ չտալ իր դաշնակիցների միջև:






