AM
14 Մարտ 2017 - 09:51 AMT

Լուկաշենկոն փոխել է ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի մասին համաձայնագիրը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները: Փաստաթուղթը հրապարակվել է մարտի 14-ին:

Փոփոխությունների և լրացումների բովանդակությունը չի հրապարակվում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

«Հաստատել Բելառուսի և ՌԴ միջև 2009թ. Միութենական պետության օդային տարածքի համատեղ պաշտպանության և ՀՕՊ համատեղ համակարգի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Forbes.ru-ն:

Արձանագրությունը ստորագրվել էր Մինսկում 2016-ի նոյեմբերի 2-ին ՌԴ և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում: Այն ժամանակ հայտարարվեց, որ նիստում կայացվել են կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն Միութենական պետության անվտանգության ամրապնդմանը: .