2017 թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն 2002 և 2003 թթ. ծնված երեխաներից բաղկացած ֆուտբոլի 4-ական հավաքական:
Հայաստանի Մ-15 հավաքականի (2002 թ.) մրցակիցները կլինեն Կիպրոսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ:
Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:






