AM
14 Մարտ 2017 - 12:56 AMT

Դահուկորդ Սիփան Ծաղկյանը կմասնակցի Հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող մարզիկ Սիփան Ծաղկյանը 2017-ի մարտի 14-25-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կմասնակցի Հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին:

Հայ մարզիկը հանդես կգա 50 մ և 100 մ դահուկավազք մարզաձևում:

Հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին հայկական պատվիրակության մասնակցությունն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին: