«Գոբլի ամերիկյան ծրագիրը չի կարող քննարկման թեմա դառնալ Երեւանի համար: Բավական է Հայաստանը կտրել Իրանից, այն կհայտնվի «թուրքական պարկի» մեջ», – այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավարի խորհրդական, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան, Վլադիմիր Ստուպիշինը: Նրա խոսքերով, Հայաստանը ընկալվում է Մոսկվայի կողմից որպես հակագլոբալիզմի եւ հակաթուրքացման բաստիոն: «Փոքր պետությունները միանգամայն ընդունակ են ինքնորոշման, եթե իհարկե լավ հարեւաններ ունեն»,- նշել է Ստուպիշինը` օրինակ բերելով Լյուքսեմբուրգի եւ Գերմանիայի, Մալթայի եւ Իտալիայի հարաբերությունները: Ինչ վերաբերում է հայ ժողովրդի երկու պետություն` Հայաստան եւ ԼՂՀ ունենալու հնարավորության վերաբերյալ ադրբեջանցի եւ թուրք քաղաքական գործիչների վրդովմունքին, ՌԴ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը առաջարկում է հաշվել թուրքալեզու պետությունների քանակը` Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան եւ այլն: