AM
15 Մարտ 2017 - 14:45 AMT

ՀՀ մարզիկները հնարավոր է չմասնակցեն Աշխարհի գավաթին. պատճառը փամփուշտների խնդիրն է

Հայաստանի հրաձիգները 2017-ին հրանավոր է չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին լրագրողներին ասել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Մենք լուրջ պատճառ ունենք: Դա փամփուշտի բացակայությունն է: Խոսքը վերաբերում է 5,6 մմ փամփուշտներին: Դրանք հիմնականում արտադրում են Անգլիան ու Գերմանիան: Հայաստանին նման փամփուշտներ չեն տրամադրում, քանի որ այն տարածաշրջանում գտնվում է էմբարգոյի տակ», – պարզաբանել է գլխավոր մարզիչը, մեջբերում է Ա1+-ը:

Մարտի 12-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը: Առաջնությունում ՀՀ մարզիկներին միայն մեկ մեդալ է հաջողվել նվաճել: