ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման մասին պայմանագրի նախագծին: Փաստաթղթում խոսքը գնում է տեղեկատվության մասին, որի փոխանակումը իրականացվում է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտա-տեխնիկական կամ այլ համագործակցության ընթացքում: ՌԴ օրենսդրության համաձայն, «հույժ կարեւոր», «հույժ գաղտնի» եւ «գաղտնի» խորագրերով տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է պետական գաղտնիք` դա պետության կողմից պահպանվող տեղեկություններն են ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտա-տեխնիկական, հետախուզական, հակահետախուզական եւ օպերատիվ-քննչական գործունեության ոլորտներում, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի անվտանգությանը: