AM
23 Մարտ 2017 - 06:22 AMT

ՀՀ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Անապայի մրցաշարում

Անապայում ավարտվել է բռնցքամարտի` Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը:

Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է երկու մեդալ: Բրոնզե պարգեւի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա մեկնել էր 6 բռնցքամարտիկ: