AM
24 Մարտ 2017 - 06:23 AMT

Հայ գեղասահորդները ԱԱ-ում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է:

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձևում:

Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

«Օլիմպիական խաղերին մասնակցնելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ, բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք», – ասել է գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Փխենյան 2018-ին մասնակցելու երկրորդ և վերջին հնարավորությունը 2017-ի սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է: