Մոսկվայում տեղի ունեցած Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ, 57 կգ քաշային կարգի Տիգրան Կիրակոսյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասել է եզրափակիչ և նվաճել ոսկե մեդալ:
Նույն մրցաշարում 67 կգ քաշային ՀՀ մարզիկ Դավիթ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:






