Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր միավորված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնք գործում են ԱՄՆ աջակցությամբ, կարևոր հաղթանակ են տարել:
Սիրիայում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետը համարվող Ռաքքայի ուղղությամբ հարձակման արդյունքում «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) գրավել են ռազմական Տաբկա օդանավակայանը, որը 2014-ից ի վեր ջիհադականների ձեռքում էր: Այդ մասին հայտնել է SDF ներկայացուցիչը: Նա նաև պատմել է, որ այժմ օդանավակայանի տարածքում ականազերծում է իրականացվում: Օդանավակայանը գտնվում է Ռաքքայից դեպի 50 կմ հեռավորության վրա, գրում է Deutsche Welle-ն:
Տաբկա օդանավակայանում ռազմական գործողության հաջողությունը թույլ է տվել SDF-ին, որի կազմում են քրդական և արաբական ջոկատներ, կտրել Ռաքքայից տանող ուղիներն արևմտյան ուղղությամբ:
Գրոհայինները պահում են Ռաքքան 2013-ից: Կառավարական զորքերը մի քանի անգամ փորձել են հետ նվաճել քաղաքը, սակայն, անհաջող: Ըստ փորձագետների գնահատականների, այժմ այնտեղ կարող են տեղակայված լինել 3-4 000 գրոհայիններ:
Ընթերցեք նաև. Մարտերի հետևանքով մասամբ փլուզվել է Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը






