AM
9 October 2002 - 18:56 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅՑՈՒՑՉԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Հայերի միության ներկայցուցչական պատվիրակությունը նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: 500 հոգիանոց պատվիրակության կազմում են` Պետդումայի պատգամավորներ, հասարակական եւ զինվորական գործիչներ, գործարարներ: Պատվիրակությունը ժամանել է «Հայաստանում եւ Արցախում ՌՀՄ-ի օրերին» մասնակցելու նպատակով: Ինչպես ՀՀ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ա.Աբրահամյանը, ՌՀՄ-ի խնդիրն է` ուժերի ներածին չափով օգնել Հայաստանին եւ Արցախին: Իր հերթին երկրի ղեկավարները ընդգծել են, որ ՌՀՄ-ի ծրագրերը, սոցիալական նշանակությունից բացի, ունեն նաեւ շատ կարեւոր բարոյա-հոգեբանական նշանակություն: