AM
9 October 2002 - 18:18 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայկական «Ալմաստ», «Արմենալ» եւ «Էլեկտրոն» ձեռնարկությունների արտադրանքը հատուկ ուշադրության է արժանացել սեմպտեմբերի վերջին ամերիկյան Գլենդել քաղաքում կայացած «Made in Armenia. Expo- 2002» ցուցահանդեսում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Զարգացման հայկական գործակալության ձեռնարկությունների զարգացման եւ արտահանման բաժնի տնօրեն Մուշեղ Սարգսյանը, ներկայումս այդ ձեռնարկությունները ճշտում են ամերիկյան շուկա իրենց արտադրանքի մատակարարումների ծավալները, գները եւ ժամկետները: «Made in Armenia. Expo-2002» ցուցահանդեսին մասնակցել են 76 հայկական ձեռնարկություններ, որոնցից 10-ի արտադրանքը ներկայացված էր ամերիկյան դիստրիբյուտորների կողմից: