Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը մարտին Ավստրիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը նշել է, որ արդյունքներն այնքան էլ լավը չէին, մրցակցությունը մեծ էր:
«Շատ ուժեղ լեռնադահուկորդների հետ էր մրցում Հարությունը: Նա վեց մեկնարկ ունեցավ և կարողացավ մի փոքր բարելավել իր վարկանիշային միավորները: Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ:
Առաջիկայում հավաքներ կանցկացնենք: Մենք դեռ ժամանակ ունենք և աշխատում ենք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ: Սեպտեմբերի վերջից կմասնակցենք միջազգային մրցաշարերի»,- ասել է Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մարզիչը նշել է, որ խոսքը միայն Հարություն Հարությունյանի մասին չէ: Արսեն Ներսիսյանը, հնարավոր է, վերադառնա սպորտ: Գրեթե երեք տարի նա չի մասնակցել մրցաշարերի: Բայց, վերջերս լավ մարզվում էր:






