AM
5 Ապրիլ 2017 - 06:12 AMT

Կոլումբիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի

Կոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Այս մասին ապրիլի 4-ին հաղորդել է Կոլումբիայի Դատական բժշկության ազգային ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին Մոկոա քաղաքում կատարվել է 290 մարմնի դիահերձում, որոնցից 186-ի ինքնությունը պարզված է»,- ասվում է հաղորդագրության տեքստում:161 զոհի մարմինն արդեն իսկ հանձնվել է հարազատներին:

Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել էր, որ զոհերի թիվն անփոփոխ է՝ 273 մարդ:

Ապրիլի 2-ին երկրի իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել, որպեսզի բյուջեի միջոցներն ուղղեն աղետի հետևանքների վերացմանը: Մոկոայում աշխատում է մոտ 2000 փրկարար ու բժիշկ: Մոտ 2.700 մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում: