AM
6 Ապրիլ 2017 - 12:38 AMT

ՀՀ թաեքվոնդոիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

Թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականն ապրիլի 6-ից 9-ը կմասնակցի Սոֆիայում կայանալիք մինչև 21 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում կլինեն Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ) և Հենրիխ Բադալյանը (68 կգ):

Գլխավոր մարզիչն է Զորայր Մեքինյանը:

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը տեղեկացրել է, որ մրցաշարը շատ ուժեղ անձնակազմ է հավաքել, որոնց թվում են նաև ազգային հավաքականների անդամներ:

«Մեր մարզիկները 17-19 տարեկան են, բայց մենք հավատում ենք նրանց: Հովհաննիսյանը և Մախմուրյանը հանդես կգան ապրիլի 6-ին, Բադալյանը՝ 7-ին»,-ասել է Ղահրամանյանը, մեջբերումէ ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին և 17-ին Իրանում կմասնակցի Fujairan Open 2017 ներկայացուցչական միջազգային մրցաշարին:

Բացի վերոնշյալ երեք մարզիկից, մրցաշարին կմասնակցեն նաև Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և Արսեն Գրիգորյանը (87 կգ):

2016-ին թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: