AM
7 Ապրիլ 2017 - 09:28 AMT

Շախմատիստներ Հակոբյանն ու Սոն ԱՄՆ-ի առաջնության առաջատարներն են 8 տուրից հետո

Մարտի 6-ին տեղի ունեցած ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում մրցաշարի առաջատարները մրցում էին միմյանց դեմ. Ուեսլի Սոն` Հիկարու Նակամուրայի, իսկ Վարուժան Հակոբյանը` Յարոսլավ Ժերեբուխի:

Ուեսլի Սո – Հիկարու Նամամուրա պարտիան կարճատև պայքարից հետո ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ ահա Հակոբյանը գեղեցիկ ոճով հաղթանակ է տարել Ժերեբուխի նկատմամբ: 8-րդ տուրում հաղթանակներ են տոնել նաև Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Օնիշչուկը և Ջեֆֆրի Սյունը, հայտնում է ՀՀ ֆախմատային ֆեդերացիան:

Վարուժան Հակոբյանն ու Ուեսլի Սոն վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Օնիշչուկը և Յարոսլավ Ժերեբուխը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

Կանանց առաջնության 8-րդ տուրում Տաթև Աբրահամյանը ոչ ոքի է խաղացել Յու Ջեննիֆերի հետ: Նազի Պայկիձեն և Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Տաթև Աբրահամյանը 4 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: