Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը, որի երկարությունը 556 կմ է: Այդ մասին հայտարարել է Անկարայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ նախագծի մասնակից Toki շինարարական ընկերության, պատը բաղկացած է շարժական տարրերին, որոնք կարող են այլ տեղ տեղափոխվել, գրում է Deutsche Welle-ն:
3 մ բարձրությամբ պատը երիզում է Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան գավառները՝ Հաթայը, Ղիլիսը, Շանրիլուրֆան, Մարդինը, Շիրնաքն ու Ղազիանտեփը: Պատը ունի փշալարեր և դիտակետ աշտարակներ:
2016-ի ավարտին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը նշել էր, որ պատի կառուցումն ամբողջությամբ կավարտվի 2017-ի կեսին: Ընդհանուր առմամբ նախատեսվում էր 825 կմ բետոնե շինություն կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով: Թուրք-սիրիական սահմանի ընդհանուր երկարությունը մոտ 911 կմ է:






