AM
15 Ապրիլ 2017 - 10:44 AMT

Իրանում ջրհեղեղից 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ է զոհվել Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով: Այդ մասին հայտնել է Արևելյան Ատրպատական գավառի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Հալիլ Սայեին:

Եվս 37 մարդ տուժել է, իսկ մոտ 20-ն անհետ կորած է համարվում:

«Այս պահի դրությամբ Աջաբշիր շրջանում 14 դի է հայտնաբերվել, ևս 3-ը հանվել է ջրից Ազերշահր շրջանում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին IRIB հեռուստաալիքի վրա հղումով:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նշել է նա:

Հեղեղումներ են եղել նաև Թավրիզում, Բինաբեում, Ազերզարեում, Մարագում և Ահարեում: Այդ շրջաններում զոհվածների և տուժածների մասին տեղեկություններ չկան: