AM
15 Ապրիլ 2017 - 11:27 AMT

Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում

Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում, ըստ որի որպես հիմք են ընդունվում Նորվեգիայի հարաբերությունները ԵՄ մի շարք երկրների հետ:

Ծրագրով նախատեսվում է, որ Բրիտանիան կանդամակցի Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային (EFTA), որի անդամներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, որոնք ազատ առևտուր են անում իրար հետ:

Դրանից հետո Բրիտանիան կարող է Եվրոպական տնտեսական գոտուն անդամակցելու հայտ ներկայացնել, ինչը հետագայում թույլ կտա երկրին ազատ մուտք ունենալ եվրոպական շուկա:

Ինչպես նշվում է, այս տարբերակը, որը կոչվում է «նորվեգական մոդել», թույլ կտա մեղմել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական տնտեսական հետևանքները և պահպանել առևտրային կապերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ կկատարի օրենսդրության մեջ Brexit-ից հետո: