2017-ի ամռանը 2 եգիպտական ավիաընկերութուն կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանի մայրաքաղաքից Կարմիր ծովի եգիպտական հանգստավայրեր : Այդ մասին ապրիլի 17-ին հայտնել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Տարեկ Մուաթին:
Ըստ նրա, Air Cairo և AMC ավիաընկերությունները պայմանագիր են կնքել 2 հայկական զբոսաշրջային ընկերության հետ դեպի Խուրգադա և Շարմ էշ Շեյխ կանոնավոր չվերթներ սկսելու մասին:
Մուաթին հավելել է, որ ուղևորատար ինքնաթիռները շաբաթական 3 թռիչք կկատարաեն Երևանից Կարմիր ծովի հանգստավայրեր: Առաջին օդանավն այդ ուղղությամբ Երևանից կմեկնի հունիսի 18-ին:
ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը, որը ներկայացնում է իր երկրի շահերը նաև Վրաստանում, տեղեկացրել է, որ այժմ Թբիլիսիից արդեն իսկ շաբաթական 4 չվերթ է իրականացվում դեպի Խուրգադա և Շարմ էշ Շեյխ:






