AM
18 Ապրիլ 2017 - 06:47 AMT

Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչին հայտնաբերել են հեռախոսի օգնությամբ

Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հայտնաբերել են՝ ստուգելով պայթուցիկը գործի դրած Ակբարժոն Ջալիլովի հեռախոսային կոնտակտները: Այդ մասին հայտնում են հետաքննությանը մոտ աղբյուրները, հայտնում է Meduza-ն:

Ըստ նրանց տվյալների, Ազիմովն ահաբեկչական խմբի միակ մասնակիցն էր, ում հետ Ջալիլովը կապ է պաշտպանել հեռախոսով ահաբեկչությունից առաջ, ենթադրաբար, հայտնելով, որ պատրատ է պայթյունն իրականացնել:

Ահաբեկչությունից հետո Ազիմովը փորձել է թաքնվել՝ չի հայտնվել վարձակալած բնակարանում և ազատվել է իր հեռախոսներից: Սակայն ապրիլի 17-ին նա մի քանի նոր բջջային հեռախոս է գնել և սիմ-քարտեր: Ակտիվացնելով սիմ-քարտերից մեկը՝ նա ի հայտ է բերել իր գտնվելու վայրն ու ձերբակալվել է, գրում է Meduza-ն:

Ապրիլի 18-ին դատարանը խափանման միջոց կընտրի նրա համար, իսկ ավելի վաղ ձերբակալված նրա մեղսակիցներին քննությունը պաշտոնական մեղադրանքներ կներկայացնի, հայտնում է «Կոմերսանտը»:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել: