AM
18 Ապրիլ 2017 - 09:03 AMT

Թբիլիսի. Լավրովի առաջիկա այցը Սուխում «կխախտի Վրաստանի ինքնիշխանությունը»

ՌԴ հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Սուխում որակել է որպես «Վրաստանի ինքնիշխանության խախտում»:

Վրաստանի ԱԳ փոխնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան իր հերթին հայտարարել է, որ «Լավրովի այցը միջազգային սկզբունքների և օրենքների անտեսում կլինի»:

«Սա հերթական նկրտումն է Վրաստանի ինքնիշխանության դեմ», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ասվում է, որ «ՌԴ ԱԳ նախարարի ժամանումն Աբխազիա Վրաստանի պետական սահմանի խախտումով և Սուխումում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի ապօրինի բացումը կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:

Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: