«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնց կորիզը կազմում են քուրդ աշխարհազորայինները, շարունակում են գրոհել Տաբկա և Ռաքքա քաղաքները Սիրիայի հյուսիսում: Նրանց հաջողվել է առաջ շարժվել դեպի Տաբկայի կենտրոնը, սպանվել է ԻՊ 47 գրոհային:
SDF մարտիկները 1 կմ առաջ են անցել Այիդ Շահիր շրջանում և 500 մ՝ Ալեքսանդրիայի շրջանում: Մարտական գործողությունները 2 թաղամասում ընթացել են ամբողջ օրը, ԻՊ տասնյակ անդամներ են սպանվել, գրում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով:
Ապրիլի 18-ի երեկոյան ԻՊ-ն գրոհել է քրդերի դիրքերը քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: Քրդերին հաջողվել է 2 մահապարտ ահաբեկչի ոչնչացնել: Քրդերին աջակցել է ԱՄՆ գլխավորած կոալիցիան՝ ավիացիան հարվածներ է հասցրել գրոհայիններին:
Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) կազմված են քրդական ջոկատներից, ինչպես նաև տեղի արաբական ցեղերից: Գործողությունն իրականացվում է ԱՄՆ ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ: Իր հերթին դա բողոքների պատճառ հանդիսացավ պաշտոնական Դամասկոսի կողմից, որը շեշտում է, որ ամերիկացիները գործում են առանց Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցման և նրանց ներկայությունը Սիրիայում ներխուժում է:






