Այցով Երեւանում գտնվող Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն եւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդակցությունների հարցերի շրջանակներում քննարկել են եւ հավանության արժանացրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության համար ստեղծվող ենթակառուցվածքներում հայկական ընկերությունների մասնակցության հարցը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական զարգացման հեռանկարները, Հարավային Կովկասի երկրների համագործակցության հարցը: