Ապրիլի 20-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իներորդ տուրը: ՀՀ-ն ներկայացնող Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է վրացի Նինո Բացիաշվիլուն և այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Լիլիթ Մկրտչյանը սևերով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային և 5.5 միավորով բարձրացել է 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սևերով ոչ ոքի է խաղացել գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:






