AM
23 Ապրիլ 2017 - 13:22 AMT

Արթուր Աբրահամը հաղթել է Ռոբին Կրասնիչիին

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթել է լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիչիին։

12 ռաունդի արդյունքում Արթուր Աբրահամը առավելության է հասել միավորներով (110:118, 114:115, 111:117)։

Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն է տալիս մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։

WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2016-ի ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից:

«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։