Ամեն տարի Թուրքիան խստացնում է հսկողությունը սեփական ժողովրդի նկատմամբ՝ ճնշելով քաղաքացիական ազատություններն ու դատապարտելով ճշմարտությունը: Այդպիսի հայտարարություն է արել աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երաժիշտ, հարվածայինՋոն Դոլմայանը Instagram-ի իր գրառման մեջ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«2017-ի ապրիլի 24-ին լրանում է Հայկական Հոլոքոսթի թուրքական ժխտման 102-րդ տարելիցը: Ամեն տարվա հետ գնալով ավելի դժվար է դառնում փաստերը ժխտելը և ամեն տարի Թուրքիան խստացնում է հսկողությունը սեփական ժողովրդի նկատմամբ՝ ճնշելով քաղաքացիական ազատություններն ու դատապարտելով ճշմարտությունը»,-գրել է երաժիշտը:
«Խայտառակությունն ու պատասխանատվությունը Թուրքիայի առաջնորդներինն է, ցեղասպանության ժխտոյմը ցեղասպանության շարունակություն է»,- ասել է Դոլմայանը:
2016-ին տեղի ունեցավ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը: Այն մեկնարկեց ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում էր համերգներ աշխարհի 14 բեմում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում, ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում:
Խումբը հայտարարել էր, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915–ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ:






